Blog

Ինչու՞ են պահեստայիններին ձևակերպում որպես կամավոր

Tigran Kocharyan

Ինչպես արդեն ասել եմ, վերջերս ինձ տուգանել են այլընտրական տեղեկություններ հրապարակելու համար: Շնորհակալ եմ ընկերներիս, որոնք օգնել և օգնելու են՝ եթե ինձ կրկին տուգանեն: Երեկ իմ ծանոթներից մեկին զորակոչել են որպես պահեստի զինապարտ, սակայն նրան ստորագրել են տվել մի փաստաթուղթ՝ որ իբր նա կամավոր է գնում: Եւ նա միակը չէ. զինապարտներից շատերին են նման փաստաթուղթ ստորագրել տալիս: Իման կասեն՝ ի՞նչ տարբերություն: Այո, ես էլ եմ համարում, որ բոլորն էլ գնում են հայրենիքը պաշտպանելու: Սակայն, գրագետ մասնագետներին ուզում եմ հարցնել. ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանավորները:

Այս իշխանություններից ես արդեն լավ բան չեմ սպասում: Եթե զորակոչում եք որպես զինապարտ՝ պետք է այդպես էլ գրվի: Ինչու՞ եք նրանց կամավոր գրում:


Կամավոր ասելիս՝ ես պատկերացնում եմ «Արաբոյի» տղաներին, որոնք մինչև վերջին մարդը քաջաբար կռվեցին Արցախի հյուսիսային ռազմաճակատում: Նրանց նախազգուշացրել էին, որ պետք է հետ քաշվել ավելի բարենպաստ դիրքեր, քանի որ թշնամին լիովին վերահսկում է դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհը: Սակայն, նրանք գերադասեցին մնալ: Ասում են, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «Արաբո» ջոկատի ազատամարտիկները անհետ կորել են Մարտակերտի տարածքում, դրա համար էլ տղաները ուզեցել են թուրքից վրեժ լուծել: Ափսոս, անմիտ մահ է: