Blog

Վտանգավոր միտում

Tigran Kocharyan

Վտանգավոր միտում

Իշխանությունները, կարծես, սկսել են ինձնով զբաղվել: Սահմանին մարդկանց խիստ պակաս է զգացվում, իսկ ինտերնետում ինձ մեղադրող տրոլներ՝ կան ինչքան ուզես: Հավաստի աղբյուրներից մի ուշագրավ տեղեկություն եմ ստացել, որով շտապում եմ կիսվել բոլոր հայրենասերների հետ:

Իշխանությունների ցուցումով (դեռ չգիտեմ կոնկրետ ում) սկսել են հակաղարաբաղյան տրամադրություններ տարածել Հայաստանում՝ ընդդիմության համախմբումը կանխելու համար: Այս գործընթացում ակտիվորեն ներգրավված է նաև Արայիկ Հարությունյանը: Ինքը՝ աղբյուրը, դա կապում է դեպի Երևան փախստականների հոսքը կանխելու ցանկության հետ:
Սա բացարձակ ճշգրիտ տեղեկատվություն է, համենայնդեպս կան մարդիկ, որոնք զբաղվում են դրանով՝ լուրեր են տարածում, հաղորդագրություններ ուղարկում, որ իբր Հայաստանում արցախցիներին վերաբերվում են ինչպես կենդանիների: Ասում են, որ Երևանի սուպերմարկետները լի են արցախցի տղամարդկանցով, ինչու՞ չեն պաշտպանում իրենց տունը, նրանց փոխարեն հայաստանցի պատանիներ են զոհվում: Մենք վերջերս շատ ենք լսել նման խոսակցություններ և դա արվում է նպատակաուղղված կերպով: Հարությունյանն այս գործին լծել է իր վեցնոցներին, որոնք Ջրականում զբաղվում էին նրա ֆերմաներով: Փաշինյանը խոստացել է արցախյան հիմնահարցում գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար:

Ես չեն կարող խոսել արցախցիների անունից, չեմ կարող ասել՝ արդյոք գոհ են վերջին զարգացումներից, արդյոք հավատում են իշխանությունների պաշտոնական լուրերին, երբ փաստերն այլ բան են ասում:

Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպես են ավերվում Արցախի քաղաքներն ու գյուղերը, զոհվում են նրանց ամուսինները, եղբայրներն ու որդիները: Սա այն չէ, ինչ մենք սպասում էինք 2018-ի իշխանափոխությունից հետո: Իրավիճակն օրեցօր ավելի է վատանում: Չեմ ուզում Հայաստանին տեսնել արյունաքամ վիճակում: