Ես այլևս չեմ լռելու (մաս 3)

Ես այլևս չեմ լռելու
Սիրելի բարեկամներ, որոշ ուժեր լծվել են իմ անունը սևացնելու գործին: Մի հավատացեք, իմացեք, որ ինձ փորձում են պատժել ճշմարտությունն ասելու, Հայրենիքի, Արցախի և սփյուռքի համար անկեղծորեն անհանգստանալու համար:
Մինչ ՀՀ կառավարությունը ընտրովի պայքարում է կոռուպցիայի դեմ, նրա էժանագին կցուկը՝ ղարաբաղցի գող և Փաշինյանի թեթև ձեռքով արդեն օլիգարխ դարձած Արայիկ Հարությունյանը որոշել է փող աշխատել արցախցիների կյանքի հաշվին:
Նա անընդհատ հանդես է գալիս դատարկ հայտարարություններով, հարյուրավոր վատ զինված կամ «դարն ապրած զենքով» զինված մարդկանց ուղարկում է կռվելու թշնամու՝ մինչև ատամները զինված պրոֆեսիոնալ բանակի դեմ, փող է մուրում սփյուռքից: Ու՞ր են համայն հայության հանգանակած միջոցները:
Վերջին երկու օրերի ընթացքում թշնամին ռմբակոծեց Ստեփանակերտում գտնվող կարևորագույն զինապահեստները: Միայն մեկ պահեստում զոհվեց շուրջ 70 հոգի: Սա սարսափելի ողբերգություն է: Կարծում եք որևէ մեկը հարցնելու՞ է Հարությունյանից, թե իրականում ինչ է այնտեղ տեղի ունեցել: Այս պատերազմը շատ հարմար է բյուջեի միջոցները գողանալու և կոռուպցիայի հետքերը թաքցնելու համար:
Հասկանում եք, զինապահեստների ոչնչացումը ձեռնտու է նրան, դրա համար էլ հրավիրել է լրագրողներին: Սա շատերին է ձեռնտու, բացի շարքային արցախցիներից:
Մինչդեռ, զինվորականները մեքենա չեն գտնում վիրավորներին տեղափոխելու համար… Իր ուղերձում Հարությունյանը կոչ է անում միջոցներ հատկացնել ավերակների վերականգնման համար: Միթե հիմա դրա ժամանակն է: Ռուբեն Վարդանյանը ճիշտ էր ասում՝ աղետը մոտենում է և ոմանք շտապում են լցնել սեփական գրպանները և փախչել արտասահման:

Ազերիների մոտ ահագին հարգված ու սիրված բլոգեր ես դարձել, մալադեց, լավ էլ օգնում ես հայրենիքիդ։ Ալիեւից մեդալ ես ստանալու, ավելի բարձր աստիճանի քան տվեցին սաֆարովին։
Ազերիների մոտ ահագին հարգված ու սիրված բլոգեր ես դարձել, մալադեց, լավ էլ օգնում ես հայրենիքիդ։ Ալիեւից մեդալ ես ստանալու, ավելի բարձր աստիճանի քան տվեցին սաֆարովին։ Քանի ուշ չի, վերացրա էս փիլիսոփայությունդ։