Blog

Ես այլևս չեմ լռելու (մաս երկրորդ)

Tigran Kocharyan

Ես այլևս չեմ լռելու

Ինձ ճանաչողները թույլ չեն տա ստել՝ ինձ հնարավոր չէ վախեցնել: Միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ և երբեք չեմ պատրաստվում փոխվել: Պատմական այս ծանր պահին շարունակելու եմ ասել ճշմարտությունը: Շարունակելու եմ ասել թեկուզ հանուն Հայաստանի ոստիկանության աշխատակիցների, որոնք երեկ զոհվեցին Շուշի ռմբակոծությանը ժամանակ, որտեղ մասնակցում էին ինչ որ ժողովի:

Հետաքրքիր է, ո՞վ է որոշել ժողով անցկացնել մի քաղաքում, որն անընդհատ ռմբակոծվում է: Ես դիմում եմ Հայաստանի ոստիկանապետ պարոն Սարգսյանին: Դուք գիտե՞ք, որ պատասխանատվություն եք կրում այդ ոստիկանների մահվան համար: Ի՞նչ եք ասելու նրանց ընտանիքներին:

Նրանք նույնիսկ չհասցրեցին մասնակցել ռազմական գործողություններին: Զոհվեցին գրեթե բոլորը. կենդանի մնաց ընդամենը 7 հոգի, որոնք դուրս էին եկել ծխելու: Դիակներն անճանաչելի են: Եթե ձեր իշխանություններն իրենց առջև նպատակ են դրել թուրքերի ձեռքերով կոտորել մեր հայրենասեր տղաներին, ապա բարի եղեք հենց այդպես էլ ասեք: Ուզում եմ, որ իշխանությունները պատասխանեն հետևյալ հարցին. ինչու՞ եք ռազմաճակատի հարավային ուղղությամբ կրած անհաջողությունների համար պատժում զորամասերի հրամանատարներին: Ո՞րն է նրանց մեղքը: Պատասխանեմ այս հարցին. նրանք՝ ղարաբաղցիները, պատերազմի հերոսներ են: Իսկ իշխանությունը վախենում է հերոսներից, փորձառու ուժայիններից: Նրանց պետք են Արգիշտիի և Արմենի նման հլու հնազանդ հրաման կատարողներ, որոնք իշխանության պատվերով պատրաստ են հետապնդել նախկին նախագահներին և ընդդիմությանը: