Blog

Ես այլևս չեմ լռելու

Ես այլևս չեմ լռելու

Երկար ժամանակ լռում էի, Փաշինյանին ժամանակ տվեցի հարցի լուծման համար, ինչպես ինքն էր խոստացել: Բայց այլևս չեմ դիմանում:
Ծանոթներիցս շատերը ճակատից վատ լուրեր են ստանում, իսկ այդ ընթացքում պաշտոնական ալիքները շարունակում են ստել բնակչությանը` ծածկելով Փաշինյանի քամակը:
Նրա մեղքով՝ Հայաստանը այս ճակատագրական պահին մնաց առանց իր միակ դաշնակցի՝ Ռուսաստանի: Եվ ի՞նչ են անում իշխանությունները նրան վերադարձնելու համար: Ոչինչ: Նրանք լուրեր են տարածում, թե իբր ռուս զինվորականներն արդեն Ստեփանակերտում են, օգնության են եկել: «Սա բացահայտ սուտ է», – հայտնեցին իմ ծանոթները, հավելելով. Շնորհիվ Փաշինյանի՝ Ռուսաստանը չեզոք է:
Ես ամաչում եմ, երբ իմ ընկերը՝ Գոգը, ով այժմ կռվում է Ղարաբաղի հարավում, բողոքում է, որ իրենք այնքան մեքենաներ չունեն՝ վիրավորներին տարհանելու համար:

Այն վիրավորներին, ովքեր հերոսաբար դիմադրում էին ադրբեջանական բանակի ճնշմանը: Հիմնական հարվածը եղել է հենց հարավային ուղղությամբ և Հայաստանը պատրաստ չէր դրան:
Գիտե՞ք, հիմա Հայաստանը պարզապես հանձնեց հարավային ճակատը: Նրանք Արաբոյի և Տիգրան Մեծի խմբերը ուղարկեցին հյուսիսային հատված, որտեղ, ինչպես հայտնում են զինվորականները, նրանք բացի թշնամու հրետանային հարձակումների թիրախ դառնալուց՝ օգուտ չբերեցին:
Այս խմբերը, ինչպես նաև իջևանցիները, հարավում էին պետք!!! Բնականաբար, այս այսպես կոչված ազատամարտ խումբը, հուժկու հրետանային կրակի հենց առաջին րոպեներին դիմեց փախուստի:
Արդյունքում մենք կորցրեցինք ինչպես Ղարաբաղի հյուսիսը, այնպես էլ հարավը:
Իսկ ի՞նչ է անում այս պահին Փաշինյանը՝ նա հանդես է գալիս հայտարարությամբ, որ պայքարելու ենք մինչև վերջ:
Անձամբ ես վատ ավարտ եմ տեսնում, եթե նա պատրաստվում է այսպես պայքարել:
Ինչու՞ նա հրամայեց հարված հասցնել Գյանջային Հայաստանի տարածքից:
Ես ձեզ չեմ հորդորում վախենալ հետևանքներից՝ մենք անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք կիսել Ստեփանակերտի բնակիչների ճակատագիրը:
Բայց մարդկային հիմարությունը պետք է սահման ունենա: Ժամանակն է, որ մենք ուշքի գանք, Նիկոլի նման առաջնորդով, մեզ սպասում են ծանր օրեր. ճակատից վատ լուրերը, մահվան դեպքերը գնալով ավելանալու են: