Blog

Լապշինը մեր ականջներին արիշտա է կախում

Ես մեկ անգամ չէ, որ գրել եմ մեր երկրում այսօր տեղի ունեցող տարօրինակ բաների մասին: Դրանցից մեկն էլ բլոգեր Լապշինի հաճախակի այցելություններ են Հայաստան: Ընդ որում՝ մի մարդու, որը Ռուսաստանի սոցիալական ցանցերում նկարագրվում է որպես «ինքնավստահ անբան, լկտի, պարանոիդ, պարծենկոտ, խարդախ ու արկածախնդիր»:

Ես անձամբ ծանոթ չեմ նրան, բայց նախօրեին դիտելով նրա հարցազրույցը Sivil.net-ին, ինձ մոտ հարց առաջացավ. Մի քանի օտարերկրյա պետությունների անձնագրեր ունեցող այս ջհուդը ու՞մ օգտին է աշխատում և այսօր ո՞ր քամին է բերել նրան Հայաստան:

Ես չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես շատ վրդովված եմ, որ այս խարդախ բլոգերը արիշտա է կախում մեր ականջներից. նա մեզ սովորեցնում է, թե ինչպես ապրել, ինչպես կառուցել մեր սեփական պետությունը, ում հետ ընկերանալ:

Ես նույնիսկ չեմ կասկածում, որ նա (իհարկե ոչ անվճար) բարձրաձայնում է այն ուժերի թեզերը, որոնք այսօր ձգտում են գալ իշխանության:

Այս կասկածները հիմնված են իրական փաստերի վրա: Դատեք ինքներդ՝ մի քանի տարի առաջ, նա այցելեց մեր երկիր և Արցախ, որտեղ մեր հյուրասիրության բարի ավանդույթների համաձայն նրա հետ բացատրական զրույց անցկացրին: Դրանից անմիջապես հետո Լապշինը՝ ի ուրախություն բոլորիս, հանկարծ վերածնվեց ազերաֆոբի: Իր գրառումներում նա Ադրբեջանին ավելի խիստ էր քննադատում, քան մենք ինքներս: Ի վերջո, նրա այս գործունեությունը ավարտվեց Բաքվի բանտում յոթ ամսվա ազատազրկմամբ:

Եթե հավատանք սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում շրջանառվող լուրերին՝ ուժային կառույցների կուլուարներում նշում են, որ Լապշինի ձերբակալությունը պատահական չէր. «Նա պարբերաբար այցելում էր Ադրբեջան՝ տարբեր անուններով, զբաղվում էր ոչ այնքան լրագրողական գործունեությամբ, որքան հետախուզական նյութեր հավաքելով և փոխանցում դրանք իր հովանավոր կառույցներին»:

Իհարկե, դա չէին կարող անտեսել հարևան երկրի իրավապահ մարմինները, որոնք որոշում կայացրեցին Լապշինին ձերբակալելու մասին: Քանի որ այս գործը վարում էին իրավասու մարմինները, ուստի մանրամասները հանրությանը չէին հաղորդվում: Ինչպես գիտեք, հետագայում Նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց Լապշինին:

Ես չեմ հավատում Լապշինի այն հեքիաթներին, թե իբր նա ձերբակալվել էր Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար: Իմ դիտարկումների համաձայն՝ հարյուրավոր բլոգերներ Լապշինից առաջ և հետո այցելել ու շարունակում են այցելել այդ երկիր, և ոչ բոլորն են, որ կիսվում են ջերմ հիշողություններով: Բայց նրանց վրա ոչ ոք երբեք ուշադրություն չի դարձրել:

Հետևաբար, ամենահավանականը Լապշինի առաքելության (լավ վճարված) հատուկ պատվերով իրականացված գործողություն լինելու տարբերակն է:

Դե որ այդպես է, ինչպե՞ս չհամաձայնել ռուս բլոգեր Ուսիկ Մարկոսյանի կարծիքի հետ, ով Լապշինի Մինսկում ձերբակալությունից անմիջապես հետո գրեց.

«Իսկ եթե նա հայտնվի նաև Բաքվի բանտում՝ ինչքան թեմաներ ի հայտ կգան գրառումների, գրքերի համար: Հարկավոր կլինի մի ամբողջ կյանք, որպիսի պատմել, թե ինչպես են իրեն վատ վերաբերվել Բաքվում, թունավորել, թե ինչպես բանտի ղեկավարը բռնաբարել է նրան … »:

Այնուհանդերձ Լապշինի Բաքվի բանտում ինքնասպանության փորձը հավանաբար բեմադրություն էր՝ բանտից ազատվելուց հետո ավելի շատ դիվիդենտներ ստանալու համար:

Այս պատմության մեջ շատ տարօրինակ բաներ կան, ինչ ինքնասպանության մասին կարող է խոսք լինել, եթե արդեն որոշում էր կայացվել նրան ներելու մասին, և նա գիտեր այդ մասին: Մի խոսքով ՝ Հոլիվուդ:

Դե ի՞նչ ասես, Մարկոսյանի կանխատեսումներն իրականանում են. Լապշինն այսօր, գրեթե յուրաքանչյուր խաչմերուկում, հաճույքով պատմում է Բաքվի բանտում իր տառապանքների մասին: Ավելին, մերոնք սփյուռքի հովանավորների աջակցությամբ նույնիսկ պատրաստվում են այս մասին ֆիլմ նկարահանել, որը, Լապշինի կարծիքով, անպայման «Օսկար»-ի է արժանանալու:

Դե, Աստված օրհնի նրան: Բայց ինձ անհանգստացնում է մեկ այլ բան. Լապշինը, իհարկե, արկածախնդիր է, ընդ որում՝ լավ վարձատրվող: Եւ այսօր՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին նրա հայտնվելը Երևանում, պատահականություն չէ: Եթե նկատել եք, այդ խարդախը համակրում է նախկին իշխանություններին, մասնավորապես՝ հայտնի արցախցիներին: Ըստ ամենայնի, հենց նրանք են հրավիրել այս արկածախնդրին, որպեսզի նրան օգտագործեն Նիկոլայի դեմ ընտրարշավում:

Ի վերջո, ես կցանկանայի նախազգուշացնել ձեզ. Մ’ի հավատացեք այս խորամանկ արկածախնդրի հմայիչ ելույթներին, ով մեզ սնում է հայերի հանդեպ սիրո մասին քաղցր խոսքերով: Նա կատարում է միայն այն ուժերի պատվերները, որոնք թալանելով մեր երկիրը՝ այն վերածեցին վասալի: